Արցախում այսօր հղի կին չի մահացել․ ԱՆ-ն հերքում է տարածված լուրերը |artsakhpress.am|

artsakhpress.am: Տեղեկատվական դաշտում շրջանառվող լուրերը, թե իբր Արցախում այսօր հղի կին է մահացել, ում վառելիքի սղության պատճառով չեն կարողացել ժամանակին հասցնել հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը:

 Այս մասին «Արցախպրես»-ին հայտնում են Արցախի Առողջապահության նախարարությունից։

Աղբյուրը նշում է` բազմիցս տեղեկացրել են, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, դեղորայք և սնունդ  չլինելու պատճառով աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ, անգամ գրանցվել են պտղի կորստի դեպքեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն