Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և ԼՂ-ում էթնիկ զտումների հետևանքով առաջացած հումանիտար աղետը կանխելու հրամայականը․ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան գրառում է կատարել, նշելով, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ 

«ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և ԼՂ-ում էթնիկ զտումների հետևանքով առաջացած հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում կանխելու հրամայականը։ ՄԱԿ ԱԽ նիստին ընդառաջ շեշտվեց շրջափակումը վերացնելու հստակ քայլերի անհրաժեշտությունը», – գրել է Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն