Ադրբեջանական կողմը Արցախի ուղղությամբ հրաձգային զենք է կիրառել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Օգոստոսի 17- ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմում կորուստներ չկան»,- ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։