Ցանկանում ենք այդ միջանցքը կրկին բաց տեսնել․ Սպիտակ տունը՝ Լաչինի միջանցքի մասին |factor.am|

factor.am: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է «ներգրավված լինել»՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելու հարցում։

«Մենք պահպանել ենք երկխոսությունն ու դիվանագիտությունը տարբեր մակարդակներում, և դա շարունակվում է՝ սկսած Ազգային անվտանգության խորհրդից, պարոն Ջեյք Սալիվանից և պարոն [Ջոն] Ֆայներից մինչև Պետքարտուղարություն։ Նկատի ունեմ՝ մենք կանոնավոր կերպով աշխատում ենք՝ տեսնելու՝ արդյո՞ք դիվանագիտական ճանապարհով կարող ենք ավելի լավ արդյունքի հասնել»,- ասել է Քիրբին։

Նա նաև ընդգծել է Վաշինգտոնի «խորը մտահոգությունը» Լաչինի միջանցքի վերաբերյալ։ «Մենք ցանկանում ենք այդ միջանցքը կրկին բաց տեսնել։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ արագ վերականգնել միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցումը»,- ասել է Քիրբին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն