Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում օրվա մեջ երկրորդ անգամ խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն