Մեկ ամսվա ընթացքում երրորդ անօդաչու սարքն է ընկել Մոսկվայի «Մոսկվա սիթիի» շրջանում |1lurer.am|

1lurer.am: Ուրբաթ՝ օգոստոսի 18-ի գիշերը, անօդաչու թռչող սարքն ընկել է, Մոսկվայի «Էքսպոկենտրոնի» տարածքում, Կրասնոպրեսնենսկի ափին, որի մի կողմում ՌԴ կառավարության շենքն է, մյուս կողմում՝ Մոսկվայի քաղաքային բիզնես թաղամասը: Այստեղ արդեն երկու անգամ անօդաչու թռչող սարք է ընկել այս ամառ՝ հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին։ Պաշտպանության նախարարությունը հարձակման համար մեղադրել է Ուկրաինային։ Կիևը պաշտոնապես չի մեկնաբանել իրավիճակը։

Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը գրել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորները «էական վնաս չեն հասցրել տաղավարներին»։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել է ցուցահանդեսաին կենտրոնի շենքերից մեկի արտաքին պատի՝ 30 քառ.մետր տարածքի մասնակի փլուզման մասին:

Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն