Թուրքիան զգուշացրել է ՌԴ-ին՝ զերծ մնալ Սև ծովում էսկալացիայից |factor.am|

factor.am: Թուրքիայի իշխանությունները նախազգուշացրել են ռուսական կողմին օգոստոսի 13-ին Սևծովյան նավատորմի կողմից «Շուքրու Օկան» բեռնատար նավի հարկադիր կանգնեցման նման միջադեպերի անթույլատրելիության մասին։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանն առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական կողմը «պատշաճ կերպով նախազգուշացվել է, որպեսզի Սև ծովում էսկալացիայի հանգեցնող նման փորձեր այլևս թույլ չտա», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, գերատեսչությունից նշել են, որ բեռնատար նավի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել «ոչ թե Թուրքիայի ներքին, այլ միջազգային ջրերում», ու թեև նավը պատկանում է թուրքական ընկերությանը, նավարկել է Պալաուի դրոշի ներքո։ Հիշեցնենք, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունն օգոստոսի 13-ին հայտնել էր, որ ժամը 6։40-ի սահմաններում Սևծովյան նավատորմի «Վասիլի Բիկով» պարեկային նավը Սև ծովում հայտնաբերել է «Շուքրու Օկան» բեռնատար նավը, որը նավարկել է Պալաուի դրոշի ներքո և գտնվել է Օդեսայի շրջանի Իզմայիլ նավահանգիստ տանող ճանապարհին։

Նավին ստուգման նպատակով կանգ առնել հարկադրելու համար ռուսական նավը նախազգուշական կրակ է բացել բեռնափոխադրողի ուղղությամբ, որից հետո Կա-29 ուղղաթիռից ռուս զինվորականները վայրէջք են կատարել դրա վրա։ Ստուգումից հետո, ըստ ռուսական կողմի, «Շուքրու Օկանը» շարունակել է շարժվել դեպի Իզմայիլ նավահանգիստ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն