Խորեն Հովհաննիսյանը կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում |armenpress.am|

armenpress.am։ Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Այս մասին հաստատեց Հովհաննիսյանը: «Այո, ես առաջադրվելու եմ ՀՖՖ նախագահի ընտրություններում: Հիմա մշակում ենք մեր ծրագիր ֆուտբոլի զարգացման համար»,-ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, իսկ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ ներկայիս գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով