Մերգելյանի այգու հիմնանորոգման նախագիծն արդեն պատրաստ է. հանգստի գոտին նոր շունչ ու տեսք կստանա

Շուրջ 5000 քմ տարածք զբաղեցնող Մերգելյանի այգու հիմնանորոգման նախագիծն արդեն պատրաստ է: Հաշվի առնելով բնակիչների դիտարկումներն ու առաջարկները՝ նախնական նախագծերը փոխվեցին և էսքիզային լուծումներում ընտրված է նոր՝ ավելի կանաչապատ տարբերակը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

Ճեմուղիներ, նստարաններ, խաղահրապարակ ու մարզահրապարակ, շատրվանային համալիր, մանկական զարգացման կենտրոն. տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված հանգստի գոտին նոր շունչ ու տեսք կստանա: 

Նախագծի շրջանակում այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն նոր՝ շուրջ 50 արժեքավոր և երիտասարդ ծառեր, որոնք «տվյալ տարածքում կստեղծեն միկրոկլիմա և առանձնահատուկ տեսք կհաղորդեն»:  

«Հանգստի գոտում այսօր շուրջ 100 ծառ կա: Ոլորտի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվել է կենսունակությունը կորցրած  շուրջ 30 ծառ, որոնք պետք է հատվեն: 
Տասնամյակներ շարունակ վարձակալությամբ տրված և անխնամ մնացած հանգստի գոտիները քայլ առ քայլ պետք է վերադարձվեն Երևանին ու երևանցիներին. քաղաքային իշխանությունների մոտեցումն այս հարցում հստակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն