shantnews.am: Թուրքիայի Յոզգաթ նահանգում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է մահացել, հայտնում է A Haber հեռուստաալիքը։
Յոզգաթ նահանգի Սորգուն շրջանում մարդատար ավտոբուսը մխրճվել է ձորը, վթարի հետևանքով 12 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել։
Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են Սորգունի պետական հիվանդանոց։
Դեպքի վայր մեկնած Յոզգաթի նահանգապետ Մեհմեդ Ալի Օզքանը հայտնել է, որ վթարի պատճառները պարզելու համար հետաքննություն է պահանջվում։ Արդարադատության նախարար Յըլմազ Թունչի խոսքով՝ այն արդեն սկսվել է։