«Հայգեր» մակնիշի շուրջ 250 ավտոբուս կփոխարինվի էլեկտրական ավտոբուսներով, մեկնարկել է Նորք-Մարաշը Սարալանջին կապող ճանապարհի կառուցման աշխատանքը

Օպերային երեկոներ՝ Թումոյի այգում. Երևանի քաղաքապետարանի մշակութային հերթական նախաձեռնությունը մայրաքաղաքում: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նախագիծն իրականացնելու ուղղությամբ:    

***
«Հայգեր» մակնիշի շուրջ 250 ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրական ավտոբուսներով: Գործընթացը մեկնարկելու նպատակով հանձնարարվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ սկսել բանակցությունները:   

***
Փակ շուկայի դիմացի գետնանցումն արդեն հարմարեցված է հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար. տեղադրվել է հատուկ վերելակ: Երևանում  այս տարի շուրջ 20 նմանատիպ վերելակ կտեղադրվի: 

***
Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կառուցվում են հատուկ մարզահրապարակներ: Ընդհանուր առմամբ կկահավորվի 24 բակային տարածք: 

***
Շինբարեկարգման ծրագրով ընթացիկ տարում մայրաքաղաքում 16 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Եվս 25 կմ էլ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից:  

***
Մեկնարկել են Նորք-Մարաշը Սարալանջին կապող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Քարքարոտ ու անանցանելի այս հատվածը կդառնա շուրջ 1.4 կմ երկարությամբ ու 7 մ լայնությամբ ժամանակակից ճանապարհ: Տարածքում կիրականացվեն նաև ենթակառուցվածքների անցկացման աշխատանքներ: 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն