Արցախում անհետ կորած համարվող տղամարդը հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։
«Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ 1988թ. ծնված Ն.Մ.-ի անհետ կորելու մասին:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 22-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում՝ ողջ ու առողջ վիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։