armeniasputnik.am: Հակաօդային պաշտպանությունը ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք է խոցել գիշերը Մոսկվայի շրջանում, իսկ Բրյանսկի շրջանում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներըճնշել են ևս երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այս գիշեր Կիևի վարչակարգի կողմից անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը խափանվել են: Բրյանսկի շրջանում երկու անօդաչու թռչող սարքեր հայտնաբերվել և խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերով և ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով: Մոսկվայի մարզում ևս հայտնաբերվել են երկու անօդաչու թռչող սարքեր և ոչնչացվել ՀՕՊ համակարգերի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ևս հայտարարել է, որ հակաօդային պաշտպանությունը Մոսկվայի մարզում խոցել է երկու գրոհային անօդաչու թռչող սարք՝ Կրասնոգորսկի և Չաստովի շրջանում։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Կրասնոգորսկում անօդաչու թռչող սարքի ընկնելու ժամանակ պայթյունի ալիքը կոտրել է բարձրահարկ շենքի ապակիները և վնասել մեքենաները։
Նրա խոսքով՝ Կրասնոգորսկի ղեկավարը ԱԻՆ-ի և այլ ծառայությունների հետ բնակարանների շրջայց է իրականացնում։ Մարզպետը բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել։