2023-08-22-6e5879b4-8d83-4e1f-ab27-e17d6a36d144.jpeg

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Բելգիայի ԱԳ նախարարին

Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Տեղի է ունենում Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այնուհետև Հաջա Լահբիբը շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։

Բելգիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն