2020 թվականին պետական բյուջեից շուրջ 75 մլն դրամ կհատկացվի ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցման ծրագրեր իրականացնելու նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր մեկնարկել է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Այս տարվա կարգախոսն է՝ «Գենդերային հավասարություն՝ վերջ տանք սեռական ոտնձգություններին»։ Կանանց հանդեպ բռնության կանխարգելումը, կանանց հզորացումը և նրանց տնտեսական ակտիվության խթանումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Այս նպատակներին ուղղված գործողությունները մեր ամենօրյա աշխատանքի մաս են կազմում։

2020 թվականին պետական բյուջեից շուրջ 75 մլն դրամ կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցման ծրագրեր իրականացնելու նպատակով։ Մասնավորապես՝

  •  հանրապետության բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ,
  • առաջին անգամ պետական բյուջեից կֆինանսավորվի ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարան՝ 60 մարդու ծառայություն մատուցելու նպատակով,
  • ժամանակավոր ֆինանսական աջակցություն կտրամադրվի ընտանիքում բռնության ենթարկված անձանց,
  • կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլ նաև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով