tert.am: ԱՄՆ-ի Տեքսաս նահանգի Ջեֆերսոն շրջանի Փորթ-Նեչես քաղաքի քիմիական գործարանում մեկ օրվա ընթացքում երկրորդ պայթյունն է որոտացել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Միջադեպի պատճառով տարհանում է հայտարարված գործարանից մոտավորապես 6,4 շառավղով: Նշվում է, որ խոսքը 60.000 մարդու տարհանման մասին է: Աշխատակիցներն ավելի վաղ էին տարհանվել, փրկարարները շուրջ 12 ժամ պայքարում էին կրակը մարելու համար:
Ավելի վաղ գործարանում առաջին պայթյունն էր տեղի ունեցել, որի հետևանքով տարհանում էր հայտարարվել գործարանից մոտավորապես 800 մետր շառավղով: