ՀԱՊԿ-ի ղեկավարները Բելառուսի ներկայացուցչին հաստատեցին գլխավոր քարտուղարի պաշտոնում |armenpress.am|

armenpress.am։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Մենք հարցեր ունեինք՝ կապված գլխավոր քարտուղարի նշանակման հետ: Այսօր պետությունների ղեկավարները Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին շնորհավորեցին 2020 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,-ասել Է Սեմերիկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով