2023-08-22-5f6f984c-582a-41ed-8169-4d54a6334888.jpeg

Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել. ՌԴ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն