Հնդկաստանում առնվազն 17 մարդ է զոհվել կամրջի փլուզման հետևանքով |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանի Միզորամ նահանգում Այզալ քաղաքից ոչ հեռու կառուցվող երկաթգծային կամրջի փլուզման հետևանքով զոհվել է 17 բանվոր։ Այդ մասին գրել է Միզորամի գլխավոր նախարարն իր X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։

«Այսօր Սայրանգում՝ Այզալից ոչ հեռու, փլուզվել է կառուցվող երկաթգծային կամուրջը։ Առնվազն 17 աշխատող մահացել է. փրկարարական աշխատանքները շարունակվում են», – հայտնել է նահանգի գլխավոր նախարարը։

Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ ոչ բոլոր մարմիններն են դուրս բերվել փլատակներից։

Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում։ Երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի աշխատակազմում խոստացել են 200 հազարական ռուփի (2200 եվրո) վճարել զոհվածների մերձավորներին և 50 հազարական ռուփի (550 եվրո)՝ վթարի հետևանքով տուժածներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով