tert.am: Տվերի մարզում կործանված Embraer-135 ինքնաթիռում գտնվող բոլոր անձանց մարմինները հայտնաբերվել են։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությանը։
«Վթարի վայրում հայտնաբերվել է 10 մարդու մասունք՝ յոթ ուղևորի և անձնակազմի երեք անդամի»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան ՌԴ Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինը։
Ավելի ուշ Ռոսավիացիան հրապարակել է ինքնաթիռում եղած ուղևորների ու անձնակազմի անդամների անունները։ Ուղևորների թվում են եղել Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը, Դմիտրի Ուտկինը, Նիկոլայ Մատուսեևը և Եվգենի Պրիգոժինը։ Անձնակազմի անդամներն էին ինքնաթիռի հրամանատար Ալեքսեյ Լևշինը, երկրորդ օդաչու Ռուստամ Քարիմովը և բորտուղեկցորդուհի Քրիստինա Ռասպոպովա։