Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական զինուժը Արցախի Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
Հայկական կողմից կորուստներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։