Ադրբեջանական անցակետում շտապօգնության մեքենայի վրայից պոկել են Արցախի առողջապահության նախարարության պաստառը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանական լրատվամիջոցների այսօր տարածած կադրերում երևում է, թե ինչպես են Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետում պարտադրում Արցախի շտապօգնության մեքենայի վրայից պոկել «Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն» գրությամբ պաստառը, որի վրա պատկերված է նաև Լեռնային Ղարաբաղի զինանշանը։

Ընդորում՝ պաստառը պոկելուց հետո ադրբեջանցի զինծառայողն այն պահանջում է իրեն փոխանցել։

Այսօր Լաչինի միջանցքի անցակետով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 10-ը բուժառուներ։

Դեպքն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, տեղի է ունեցել հենց այդ ժամանակ։ Ընդ որում՝ տեսանյութն էլ վերնագրել են «Դաս հայերին մեր սահմանապահներից. ավելորդ զինանշանը հանվել է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն