Անորոշության ու մթության մեջ տարվող պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին․ Արցախի պետնախարար

Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու տեաուղերձ է հրապարակել Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Արցախում իրավիճակին։

«Քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել Ադրբեջանի տարածքում մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը՝ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում 3-րդ կողմի մասնակցությամբ»,- նշել է պետնախարարը:

«Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու ԼՂ ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:

«Պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով՝ դրանք ճիշտ օգտագործել: Պետք է չվախենալ դժվարություններից ու մնալ հաստատուն: Այս իրավիճակից դուրս գալու ուղիները որոշելու պատասխանատվությունը բոլորինն է, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն»,- նշել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն