Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները խոսել են տարածաշրջանում առկա իրավիճակի մասին |factor.am|

factor.am: Օգոստոսի 25-ին Մոսկվա կատարած այցի շրջանակում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։

Սպուտնիկի ադրբեջանական ծառայությունը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգի արդի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը:

Մամեդովը Գալուզինին տեղեկացրել է նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ հերթական անգամ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով հայկական կողմի հասցեին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն