Հեմոդիալիզ ստացող հիվանդների համար բժշկական պարագաները 1 շաբաթից կվերջանան. Արցախի ԱՆ խոսնակ |hetq.am|

hetq.am: Արցախում հեմոդիալիզ ստացող 41 հիվանդներից 10-ը հրաժարվել է տեղափոխվել Հայաստան։ Նրանց բուժման համար նախատեսված բժշկական պարագաները մեկ շաբաթից կվերջանան։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Արցախի առողջապահության նախարարության խոսնակ Անգելինա Իսախանյանը։

Նրա խոսքով՝ բոլոր հիվանդներին տեղեկացրել են՝ պարագաների վերջանալու դեպքում ինչի առաջ են կանգնելու, նրանք ինքնուրույն են որոշում կայացրել՝ տեղափոխվե՞լ Հայաստան բուժում շարունակելու, թե՞ ոչ։

Անգելինա Իսախանյանը նշում է, որ հեմոդիալիզ ստացող հիվանդները հատուկ սննդակարգ ունեն և պետք է սնվեն այդ սննդակարգով։

«Երբ հասկացանք, որ արդեն դեղորայքով չենք կարող ապահովել նրանց, առաջարկեցինք, որ տեղափոխվեն։ Կազմակերպեցինք հեմոդիալիզ ստացող հիվանդների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, այլապես բժշկական պարագաների ավարտից հետո հիվանդները կմահանան»,- ասում է նա։

Անգելինան պատմում է, որ այս պահին էլ հերթագրված հիվանդներ կան, որոնք ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ անհապաղ տեղափոխման կարիք ունեն, քանի որ Ադրբեջանի կողմից այս օրերին անգամ դեղորայքի մուտք Արցախ չի թույլատրվում։ Բոլոր դեղատներում մանկական կերերի, տակդիրների, դեղերի, նույնիսկ՝ ջերմիջեցնողների պակաս կա։

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն