Շաբաթ եւ կիրակի կավարտվեն Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մթերքների հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները․ պետնախարար

Շաբաթ եւ կիրակի օրերին կավարտվեն Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մնսամթերքի, ձավարեղենի եւ կարտոֆիլի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները, այն կմեկնարկի երկուշաբթիից։ Այս մասին հաղորդում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նա գրել է, որ վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար: 

Ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն