Ուկրաինայում ուսումնական ինքնաթիռներ են բախվել, երեք օդաչու զոհվել է |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում երեկ երեկոյան բախվել են երկու Aero L-39 Albatros ուսումնական ինքնաթիռներ, որի հետևանքով երեք օդաչու զոհվել է:

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոյում քրեական գործ է հարուցվել թռիչքների կամ դրանց նախապատրաստվելու կանոնները խախտելու փաստով, հոդվածի սանկցիան նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում:

«Հատուկ ուշադրություն է դարձվելու ինքնաթիռների տեխնիկական վիճակի ուսումնասիրությանը, թռիչքներին նախապատրաստվելու կանոնների պահպանմանը։ Պրոֆիլային մասնագետները սև արկղերի մանրակրկիտ զննություն կիրականացնեն»,- նշել են բյուրոյի մամուլի ծառայությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն