Արցախի համար ֆրանսիական հումանիտար օգնությունը տեղափոխող բեռնատարներն օգոստոսի վերջին կլինեն Կոռնիձորում

Փարիզի քաղաքապետարանը հաստատում է՝ Ֆրանսիայի կողմից ուղարկվող բեռնատարները Կոռնիձոր կհասնեն օգոստոսի վերջին։ Այս մասին նշված է Փարիզի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

«Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ` Ֆրանսիայի մայրաքաղաքը, մի շարք շրջանների հետ համատեղ, ի աջակցություն ԼՂ բնակչության միավորվել են` արտակարգ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։

Միավորված խմբի կողմից ուղարկված առաջին բեռնատարը վերջերս է Երևանից ուղևորվել սահմանամերձ Կոռնիձոր գյուղ, որտեղ միացել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղ ուղարկված` 20 բեռնատարից բաղկացած շարասյանը»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հունիսի 15-ից Ադրբեջանի զինուժը թույլ չի տալիս Արցախ տեղափոխել ոչ սննդամթերք, ոչ դեղեր, ոչ բժշկական խմբեր:

«Մենք մտահոգված ենք Ադրբեջանի ԶՈՒ կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ, ինչը զգալիորեն խոչընդոտում է հումանիտար օգնության տեղափոխմանը: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում կատարել իրենց միջազգային պարտավորությունները, մասնավորապես` Միջազգային դատարանի որոշումը` Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման վերաբերյալ։

Նախատեսվում է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկվող բեռնատարները Կոռնիձոր կհասնեն օգոստոսի վերջին: Նախատեսվում է, որ այս շարասյունին կմիանա նաև ֆրանսիացի պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը, որոնք աջակցում են հօգուտ արցախցիների մարդասիրական այս նախաձեռնությանը»,- նշել է միավորված շրջանների ներկայացուցիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով