Ռուսաստանի Կուրսկի և Բրյանսկի մարզերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման․ ՌԴ ՊՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ այս գիշեր Կուրսկի և Բրյանսկի մարզերը ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման: Նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ԱԹՍ-ները հայտնաբերել և ոչնչացրել են։ 

Կուրսկում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ: Այս մասին Telegram ալիքում իր հերթին հայտնել է մարզպետ Ռոման Ստարովոյտը:

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ գիշերը Կուրսկում անօդաչու սարքը բախվել է Կարլ Մարքսի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքին։ Որոշ հարկերում ապակիներ են կոտրվել։ Պայթյունի ալիքից տուժել են նաև Կուրսկի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի մասնաշենքի մի քանի ապակիներ», – գրել է տարածաշրջանի ղեկավարը։

Последствия атаки украинского беспилотника (27 августа 2023). Курске - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2023

Ստարովոյտը պարզաբանել է, որ ոչ ոք չի տուժել, հրդեհ չկա: Պայթյունի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն