Ուկրաինական կողմը հայտնում է խոցված ռուսական չորս հրթիռների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Օգոստոսի լույս 27-ի գիշերը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կենտրոնական և հյուսիսային շրջաններում ոչնչացրել են չորս X-101/X-55/X-555 թևավոր հրթիռներ, հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Գիշերը խփված հրթիռների բեկորների անկման պատճառով Կիևի մարզում տուժել է երկու մարդ, տուժել է տասը առանձնատուն։ Այս մասին հայտարարել է Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ռուսլան Կրավչենկոն։

Նշվում է, որ հրթիռները արձակվել են հինգ ռազմավարական ինքնաթիռներից, որոնք այդ պահին գտնվել են Ռուսաստանի օդային տարածքում՝ Էնգելս քաղաքի մոտ (Սարատովի մարզ)։

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն