Ֆրանսիայի դպրոցներում կարգելվի մուսուլմանական աբայա կրել |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի դպրոցներում կարգելվի կրել մուսուլմանական ավանդական հագուստը՝ աբայան։ Այս մասին կիրակի հայտարարել է երկրի կրթության նախարարը, գրում է Euronews-ը։

Աբայան երկար թևքերով կանացի հագուստ է՝ առանց գոտու:

«Չի կարելի դասարան մտնելիս աշակերտների տեսքից որոշել, թե ինչ կրոն են նրանք դավանում»,- ասել է Գաբրիել Աթալը ֆրանսիական հեռուստաալիքին նոր ուսումնական տարվա մեկնարկից մի քանի օր առաջ:

Որոշումն ընդունվել է մի քանի ամիս տևած բանավեճերից հետո, և ենթադրվում է, որ կզայրացնի երկրի 5-միլիոնանոց մահմեդական համայնքի շատ ներկայացուցիչների:

Ֆրանսիայի ձախ ուժերը պնդում են, որ այս միջոցը ոտնձգություն է քաղաքացիական ազատությունների դեմ։ Աջերը, ընդհակառակը, ողջունել են իշխանությունների որոշումը։

Ֆրանսիայում, աշխարհիկության սկզբունքի համաձայն, կրթական հաստատություններում արգելվում է կրել կրոնական պատկանելությունը ցուցադրող ցանկացած խորհրդանիշ։ Համապատասխան օրենքն ընդունվել է 2004 թ.: Այն ներառում է կիպաներ, գլխաշորեր, մեծ խաչեր և հիջաբներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով