Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան մոտ. մի խումբ քաղաքացիներ փակել են դեսպանատան հարակից փողոցը |news.am|

news.am: Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով պատասխանել իրենց՝ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից երեք հայ երիտասարդների առեւանգման հետ կապված հարցերին:

Նրանք որպես անհնազանդության դրսեւորում՝ փակել են նաեւ դեսպանատան հարակից փողոցը:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ դեպքի հիմնական պատասխանատուն ռուս խաղաղապահներն են, այդ պատճառով էլ իրենք հավաքվել են դեսպանատան մոտ:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանիցները առեւանգել են երեք երիտասարդի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն