Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Ըստ նրա՝ Լիխտենշտեյնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորել դեպի շրջափակված Արցախ մարդասիրական օդային օգնությունը և անձամբ գտնվել մարդասիրական օգնություն բերող օդանավի մեջ:
«Մարդասիրական ոլորտի մեր գործընկեր շվեյցարական Impact Investing Solutions ընկերությունն իր կայքում արդեն հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է. «Լիխտենշտեյնի արքայազն Նորին Վսեմություն Միխաելի հետ միասին աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին ղեկավարներ ևս պատրաստ են կենսական անհրաժեշտության ապրանքներն օդային կամուրջով հասցնել Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, արդեն ութ ամսից ավելի է, ինչ զրկված են սննդից ու դեղորայքից»»,- գրել է Վարդանյանը: