Առեւանգված 3 քաղաքացիները 10-օրյա ժամկետով կկալանավորվեն. Ադրբեջանի դատախազությունը հաստատում է։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշում է, որ «հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և անկեղծ խոստովանությամբ զղջումը, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»։
Դատախազությունը հայտնում է՝ տեսանյութի նկարահանման եւ յութուբյան հարթակում տարածելու կապակցությամբ տղաների նկատմամբ կկիրառվի վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։
Նշվում է, որ կալանքի ժամկետի ավարտից հետո վերջիններս «կվտարվեն Ադրբեջանի տարածքից»։