Ադրբեջանական կողմը հումանիտար բեռ է ուղարկել դեպի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհ

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը Նովրուզ Ասլանը հայտնել է, թե ադրբեջանական կողմը այսօր հումանիտար բեռ է ուղարկել դեպի Արցախ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով։

«Մենք հուսով ենք, որ այս քայլը դրական կընդունվի Խանքենդիում (Ստեփանակերտ) ապրող հայերի և միջազգային հանրության կողմից»,- ասել է Նովրուզ Ասլանը։

Նա պարզաբանել է, որ սկզբնական փուլում կուղարկվի 40 տոննա բեռ, որը կներառի այլուրից պատրաստված ապրանքներ:

Ասլանի խոսքով եթե կարիքների գնահատում լինի, ապա հետագայում հնարավոր է, որ առաքվեն անև նաև այլ անհրաժեշտ ապրանքներ։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Արցախում տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական նիստ։ Նիստի ավարտից հետո բնակիչների առաջ է դուրս եկել նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ի թիվս այլ հարցերի, Արցախի նախագահը ասել է, որ դիտարկում են միայն մեկ ճանապարհ Լաչինի միջանցքը։ 

Նշենք նաև, որ դեռ հուլիսի 18-ին արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհը՝ ցույց տալու, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն