Ադրբեջանը շարունակում է իր զզվելի պահվածքը․ Բոբ Մենենդես |news.am|

news.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում տեղի ունեցողով։

«Թվիթերում» ԱՄՆ Սենատորը, մասնավորապես, գրել է․ «Խորապես անհանգստացած եմ՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն ուղղված իր զզվելի պահվածքը՝ արգելելով մարդասիրական մուտքը և խաթարելով ԿԽՄԿ-ի կարևոր աշխատանքը: Սա անընդունելի է», – գրել է Մենենդեսը՝ կից տարածել նաև երեկ Լաչինի միջանցքից առևանգված երեք երիտասարդների մասին նյութը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն