armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլլոնան անօրինական ու անբարոյական է որակել Լեռնային Ղարաբաղի հայերին արտագաղթել ստիպելու Ադրբեջանի քաղաքականությունը։
Ինչպես տեղեկանում ենք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Ֆրանսիայում հավատարմագրված դեսպանների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Խեղդամահ անելու ռազմավարությունը, որի նպատակն է հրահրել հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, անօրինական է, ինչպես արդեն սահմանել է Միջազգային դատարանը։ Այդ քաղաքականությունը նաև անբարոյական է»,- ասել է Կոլոննան։