Արցախում օգոստոսի 29-ից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը

Արցախում ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում՝ օգոստոսի 29-ից  ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը:

Այս մասին հայտնել են Արցախի «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ից նշելով, որ այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց:

«Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն