Մի խումբ արցախցիներ Աղդամ տանող ճանապարհի մոտ ցույց են իրականացնում

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս պահին հարյուրավոր մեր հայրենակիցների հետ գտնվում ենք Ակնա (Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին։ Ադրբեջանի կեղծ “հումանիտար բեռը”  չի մտնելու Արցախ։ Ովքեր ունեն հնարավորություն միացեք մեզ։ Ամենայն հավանականությամբ գիշերելու ենք այստեղ»:

Ավելի վաղ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Նովրուզ Ասլանը հայտնել էր, թե Ադրբեջանական կողմը այսօր հումանիտար բեռ է ուղարկել դեպի Արցախ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով ։

«Մենք հուսով ենք, որ այս քայլը դրական կընդունվի Խանքենդիում (Ստեփանակերտ) ապրող հայերի և միջազգային հանրության կողմից»,- ասել է նա՝ հավելելով, թե 40 տոննա բեռը ներառում է ալյուրից պատրաստված ապրանքներ, ու եթե կարիքների գնահատում լինի, հետագայում հնարավոր է, որ առաքվեն նաև այլ անհրաժեշտ ապրանքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն