Խաղաղապահները վստահեցրել են՝ չեն թույլատրելու ադրբեջանցիներին առաջ շարժվել. արցախիների բողոքի ակցիան շարունակվում է

Ասկերանի վարչակազմի ղեկավար Հրայր Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, որը հարյուրավոր արցախցիների հետ Ակնա- Ստեփանակերտ ճանապարհի մոտ է:

«Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։

Մենք մնում են այստեղ։

Այս պահին վրան ենք տեղադրում»,- գրել է նա։

Նշենք, որ այս պահին հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը: Իշխանությունը եւս հայտարարում է, որ որեւէ պայմանավորվածություն չկա բեռները ընդունելու վերաբերյալ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն