Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել: Այս մասին «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասել է Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը՝ նշելով, որ այս պահին ադրբեջանցիներ հետ 200-400 մետր հեռավորության վրա են գտնվում:
Միեւնույն ժամանակ Ասկերանի բնակիչ Ալլա Արզումանյանը «Սիվիլնեթին» հայտնել է, որ հազարից ավելի արցախցիներ փակել են Աղդամից Ասկերան մտնող ճանապարհը՝ թույլ չտալու համար ադրբեջանական հումանիտար բեռի մուտքը։ Հավաքվածները, որոնք Ստեփանակերտից, Ասկերանից և հարակից բնակավայրերից են, վրաններ են տեղադրում, որպեսզի գիշերը մնան այստեղ։