Արցախ հումանիտար օգնություն ենք մատակարարում․ հաշված ժամեր են մնացել․ Փարիզի քաղաքապետ |aysor.am|

aysor.am: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն տեղեկացնում է, որ արդեն Հայաստանում է՝ Փարիզի և այլ համայնքների ընտրված պաշտոնատար անձանց հետ: Նա X-ում (նախկին Թվիթեր) գրել է, որ Արցախի 120 000 հայեր, այդ թվում` 30 000 երեխաներ, 9 ամիս շարունակ մեկուսացված են, սովի են մատնված, զրկված են ամեն ինչից․

«Մենք նրանց հումանիտար օգնություն ենք մատակարարում: Հաշված ժամեր են մնացել»:

Հիշեցնենք, որ Անն Իդալգոն այցելել է Հայաստան՝ ֆրանսիական կողմի մարդասիրական բեռով շարասյանն ուղեկցելու նպատակով: Ֆրանսիայի քաղաքներից ուղարկված հումանիտար օգնությամբ մեքենաները արդեն դեպի Արցախ ճանապարհին են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն