Ալիևը պետք է վերջ տա Լեռնային Ղարաբաղի այս անմարդկային շրջափակմանը. Սենատոր Դիք Դըրբին |aravot.am|

aravot.am: ԱՄՆ Սենատի դատական հարցերով հանձնաժողովի նախագահ Դիք Դըրբինը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է. Ադրբեջանի նախագահ Ալիևը պետք է վերջ տա Լեռնային Ղարաբաղի այս անմարդկային շրջափակմանը, որը խոչընդոտում է սննդամթերքի և բժշկական պարագաների մատակարարմանը, և հայ ուսանողների մտահոգիչ կալանավորմանը:
Մեկ այլ գրառմամբ սենատոր Դիք Դըրբինը նշել է.

«Մենք չենք կարող մոռանալ նաև նախագահ Ալիևի կառավարության կողմից անօրինական կերպով ձերբակալված քաղբանտարկյալներին՝ Գուբադ Իբադողլուին և Բախտիյար Հաջիևին։ Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն