Արցախի ԱԺ նախագահն Ասկերանի բնակիչներին ներկայացրել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահն օգոստոսի 30-ին այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին՝ իրավիճակին տեղում  ծանոթանալու համար:

ինչպես տեղեկանում ենք Արցախի Ազգային ժողովի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը  և շրջանի ոստիկանապետ Արթուր Բաղունցը:

ԱԺ նախագահը ներկաներին ներկայացրել է քաղաքական իրավիճակը, անդրադարձել Լաչինի միջանցքի և Ադրբեջանի կողմից մարդասիրական անվան տակ վարվող քաղաքականությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն