Օգնեք՝ հորս բերենք Բաքվից. Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Փարիզի քաղաքապետին |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, Սյունիք այցելած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին խնդրեց վերադարձնել հորը Բաքվից։

«Մեկ ամսից ավելի է՝ հայրս կապ չի հաստատում մեզ հետ։ Ընտանիքս Արցախում է, միայն ես եմ Հայաստանում։ Լիահույս ենք, որ կօգնեք մեզ վերադարձնել նրան Բաքվից, քանի որ հայրս անմեղ է։ Նրա համար ամեն վայրկյանը ճակատագրական է»,– ասաց Վերա Խաչատրյանը։

Դրանից հետո Իդալգոն գրկեց Խաչատրյանի դստերը եւ նշեց, որ կփորձի Ֆրանսիայում որևէ քայլ ձեռնարկել այդ մասով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն