Ադրբեջանի կողմից Արցախից առեւանգված երեք ուսանողների հարցը ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում է |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից Արցախից առեւանգված երեք ուսանողների հարցը ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում է։

Լրագրողների հետ զրույցում ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիին հարց ուղղվեց, թե արդյոք ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են նշված անձանց:

Այդ մասին կարող ենք խոսել ավելի ուշ, բայց հարցը, բնականաբար, ուշադրության կենտրոնում է, նշեց նա։

Հիշեցնենք, որ արցախցի երեք ուսանողներ առեւանգվել էին Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետից։ Ուսանողները տեղափոխվել են Բաքու, որտեղ նրանց դատում են ադրբեջանական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով եւ 10-օրյա կալանքի ու հետագայում Ադրբեջանի տարածքից արտաքսման են դատապարտել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն