factor.am: Պաշտոնական Բաքուն Աղդամից Ստեփանակերտ տանող ճանապարհին հավաքել է երկրում հավատարմագրված դեսպաններին։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և ռազմական կցորդներն այցով Աղդամում են, նրանց ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Այցին մասնակցում է 60 ներկայացուցիչ ավելի քան 50 երկրից ու միջազգային կազմակերպություններից, նրանց թվում են Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը,Ճապոնիան,Շվեյցարիան, Լեհաստանը, Չեխիան, Բուլղարիան, Ռումինիան,Սերբիան,Արգենտինան, Կոլումբիան, Մեքսիկան, Հարավային Կորեան, Ինդոնեզիան, Իսրայելը, ԱՄԷ-ն, Ալժիրը, Կատարը, Իրաքը,Աֆղանստանը, Լիբիան, Պաղեստինը, Ուկրաինա, Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելառուսը, Վրաստանը,Տաջիկստանը, ինչպես նաև ՄԱԿ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները։