Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Մոսկվա, նրան ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Նախորդ շաբաթ Ֆիդանը այցելել էր Ուկրաինա։ Լրատվամիջոցների տվյալով՝ Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցությունների գլխավոր թեման հացահատիկի գործարքն է: Նշվում է, որ Ֆիդանի և Լավրովի բանակցությունների արդյունքները կներկայացվեն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների քննարկմանը։

Ըստ Reuters գործակալության՝ Պուտինի և Էրդողանի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 4-ին Ռուսաստանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն