factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում անդրադարձել է կողմերի քննարկած թեմաներին։ Առանցքայինը հացհատիկային գործարքի թեման է եղել, միաժամանակ, քննարկվել են տարածաշրջանային հարցեր՝ Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Կովկաս, Կենտրոնական Ասիա, Սև ծովի տարածաշրջան։
«Մենք կողմ ենք համագործակցության խորացմանն այլ ուղղություններվ, այդ թվում՝ Հարավ Կովկասում։ Շահագրգիռ ենք նպաստելու Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակման, հետկոնֆիլիտային վերականգնման հարցերում։ Մենք համոզված ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ջանքերում»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ավելի մանրամասն՝ factor.am-ում։