hetq.am: Արցախի Ասկերան քաղաքից, մոտակա բնակավայրերից, ինչպես նաև Ստեփանակերտից մարդիկ տարբեր գրությամբ պաստառներով շարունակում են հավաքը Ասկերան քաղաքի տանկի մոտ: Նրանց նպատակն է՝ թույլ չտալ ադրբեջանական որևէ հումանիտար բեռի մուտքն Արցախ:
«Ադրբեջանցիները ուզում են ռուսների հետ բանակցել ու անցնել ճանապարհը, գալ Ասկերան: Այստեղ հավաքել ենք, որ չթողնենք ադրբեջանցիները մուտք գործեն մեր քաղաք: Մենք երբեք չենք համաձայնելու ադրբեջանական այսպես կոչված օգնությունը ընդունել»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց հավաքի մասնակից Լանա Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախին այս տարվա օգոստոսի 29-ին Ադրբեջանը Կարմիր մահիկի միջոցով մի քանի բեռնատար ալյուր է ուղարկել Աղդամ-Ասկերան սահմանային գոտի։ Ռուսական խաղաղապահ զորախումբը արգելապատնեշներ և փշալարեր է տեղադրել սահմանային գոտում։ Ադրբեջանի Կարմիր մահիկի ներկայացուցիչներն էլ վրաններ են տեղադրել իրենց կողմում։
Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։